Հրանտ և Զապէլ, 1934 |
Մայրս սիրում էր պատմել իր ծննդավայրի՝ Կ.Պոլսի ասիական մասում գտնվող թաղամասի՝ Սկյուտարի և իր մանկության օրերի արարքների մասին: Դրանք զուտ երեխայական խաղեր չէին. նրանց մեջ արդեն ուրվագծվում էր ապագա գրողի էությունը՝ բողոքն անարդարությունների դեմ, վառ երևակայությունը, հեգնանքը կյանքի արատավոր երևույթների նկատմամբ:
Նա հաճախ հիշում էր մտերիմ բարեկամ, բանասեր, բժիշկ Թորգոմյանին, որը նրան պատկերանում էր որպես մի առասպելական անձնավորություն: Հմուտ մասնագետ էր. գիտնական (գրել է հայ բժշկության պատմությունը). միաժամանակ չափազանց բարի մարդ: Բժշկի միակ թերությունն այն էր , որ շատ էր հուզվում, երբ հիվանդի դրությունը ծանրանում էր: Տեսնելով նրա արցունքները. տնեցիներն իրենք էին նրան մխիթարում՝«բժիշկ, հոգ մի ընեք, կլավանա»:
Հայրս՝ նկարիչ Տիգրան Եսայանը. ծնվել է 1874 թվականին Կ. Պոլսում. Օրթագյուղ թաղամասում . վախճանվել է 1927 թվականին Փարիզում: Միջնակարգ կրթությունը ստացել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանում, մասնագիտականը՝ Ստամբուլի, ապա Փարիզի գեղարվեստից վարժարաններում. ինչպես նաև Փարիզի Ժուլիանի ակադեմիայում՝ նկարչության գծով: Ստեղծագործել է Կ. Պոլսում և Փարիզում: