Չնայած սաստիկ զբաղվածությանը հասարակական կյանքում, Զ.Եսայանը չէր թուլացնում աշխատանքը գրական ասպարեզում: Այդ ժամանակ էր, որ գրեց «Կրակե շապիկը», որին ինձ հաղորդակից էր դարձնում՝ ոգևորված կարդալով որոշ հատվածներ: Դա նախապատրաստումն էր ավելի մեծ կտավների, որ ստեղծելու էր Կ.Պոլիսի կյանքից՝ «Սիլիհտարի պարտեզները», «Բարպա Խաչիկ»:
"Literature is not an ornament, a pleasant pastime, a pretty flower. Literature is a weapon to struggle against injustice."
“Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը։“
Podcast sur France Culture
Sunday, April 28, 2019
Saturday, April 6, 2019
Իմ Մայրիկը (Մաս II)
Դեռ Սուեզում էինք, երբ իմացանք,որ զինադադար է կնքված: Ավարտվել էր առաջին համաշխարհային պատերազմը:
Սուեզից գնացքով մեկնեցինք Կահիրե, որտեղ ապրում էր հորս ազգականուհին՝Հայկանուշը: Նրա ամուսինը՝Կարո Պալյանը, քաղաքի անվանի ճարտարապետներից էր: Նրանց որդին՝ Հրազդանը, նույնպես ճարտարապետ դարձավ:
Կահիրեում սպասում էինք միջերկրածովյան նավագնացության վերականգնմանը: Առաջին մարդատար նավով Ալեքսանդրիայից մեկնեցինք դեպի Մարսել: Չնայած պատերազմական գործողությունների ավարտին, ծովում դեռ մնացել էին կորած լողացող ականներ, որոնք կարող էին վտանգ սպառնալ նավին: Այդ պատճառով նավի վրա զինվորական կարգապահություն էր տիրում: Ուղևորներն ապահովված էին փրկության գոտիներով և կցված փրկամակույկներին, մեր նավակն ուներ 5 համարը: Ցերեկը կամ գիշերը հաճախ հայտարարվում էր տագնապ. ուղևորները, փրկության գոտիները հագած, վազում էին դեպի իրենց կցված փրկամակույկները: Նրանց մեջ առաջինը նստում էին կանայք, երեխաները, ծերունիները : Երբ բոլորը տեղավորվումէին (դրա համար տրվում էր որոշակի ժամանակ), փրկամակույկներն իջեցնում էին ծով և թիավարելով հեռացնում էին նավից: Հնչում էր ավարտի ազդանշանը: Նորից բարձրանում էինք նավ: Այդ գործողությունն ինձ շատ էր զվարճացնում, բայց մայրիկիս՝ոչ այնքան: Նա տառապում էր ծովային հիվանդությամբ, չնայած, որ կյանքում ծովով շատ էր ճանապարհորդել:

Sunday, March 17, 2019
Իմ Մայրիկը (մաս I)
Հրանտ և Զապէլ, 1934 |
Մայրս սիրում էր պատմել իր ծննդավայրի՝ Կ.Պոլսի ասիական մասում գտնվող թաղամասի՝ Սկյուտարի և իր մանկության օրերի արարքների մասին: Դրանք զուտ երեխայական խաղեր չէին. նրանց մեջ արդեն ուրվագծվում էր ապագա գրողի էությունը՝ բողոքն անարդարությունների դեմ, վառ երևակայությունը, հեգնանքը կյանքի արատավոր երևույթների նկատմամբ:
Նա հաճախ հիշում էր մտերիմ բարեկամ, բանասեր, բժիշկ Թորգոմյանին, որը նրան պատկերանում էր որպես մի առասպելական անձնավորություն: Հմուտ մասնագետ էր. գիտնական (գրել է հայ բժշկության պատմությունը). միաժամանակ չափազանց բարի մարդ: Բժշկի միակ թերությունն այն էր , որ շատ էր հուզվում, երբ հիվանդի դրությունը ծանրանում էր: Տեսնելով նրա արցունքները. տնեցիներն իրենք էին նրան մխիթարում՝«բժիշկ, հոգ մի ընեք, կլավանա»:
Հայրս՝ նկարիչ Տիգրան Եսայանը. ծնվել է 1874 թվականին Կ. Պոլսում. Օրթագյուղ թաղամասում . վախճանվել է 1927 թվականին Փարիզում: Միջնակարգ կրթությունը ստացել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանում, մասնագիտականը՝ Ստամբուլի, ապա Փարիզի գեղարվեստից վարժարաններում. ինչպես նաև Փարիզի Ժուլիանի ակադեմիայում՝ նկարչության գծով: Ստեղծագործել է Կ. Պոլսում և Փարիզում:

Sunday, January 27, 2019
ՍՈՖԻ ԵՍԱՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ
Մորս Զաբել Եսայանի վերջին տարիները, 1937-1942 ?
թթ․
Հիմք եմ վերձնում Հ․ Ս․Գ․
4րդ համագումարում Ընկ․ Էդ․ Թոփչյանի ճառը, ՛՛ Վերջին տարիների ընթացքում Հ․Կ․Պ․ Կենտկոմի
ակտիվ միջամտության շնորհիվ ․․․ ։ Վերականգնվեցին ոչ միայն․․․, այլև Սովետահայ գրականության
վարպետների Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Զ․ Եսայանի և ուրիշների ստեղծագործությունները
, մորս վերջի մասին գրելու համար ։
Ոչ ինքը, ոչ մենք այրունակիցներս
զավակները Սոֆի Եսայան, Հրանդ Եսայան ոչ էլ ընտանեկան պարագաները ամուսինս Սարիբեկ
Գեվորգյան, Բերկրուհի Եսայան, շահագրգրված մորս վերականգնամ, չգիտեցանք որ մայրս հավերժ
ջնջվել էր մի անողոք բախտով ․․․
Ոչինչ չէր թվում սպառնալ
մորս եղելության նախորդող շաբաթներին։ Ավարտել էր իր վեպը Պարպա Խաչիկը, որը էր մի ամբողջ կյանքի հասունացած փորձի
արտացոլումը, գրել էր հոգնելով, նյութի հետ մարտնչելով։ Երբ ձեռագիրը հանձնեց ՊետՀրատ
22ի հունիսին , նոյն երեկոյան չնայած մի սաստիկ փոթորկալի քամու, որը ցնցում էր Աբովյան 62ի բնակարանի ծավալուն լուսամուտների ապակիները, և էլեկտրական
լույսերի մի անջատման, մայրս մոմի լույսի տակ, իր աշխատատեղում, թեթեվ մի գրիչով գրումէր։ Մի պահ դադարելով և ժպտալով ինձ ասեց "սպասե" ու ընթերցեց
Պ․ Դուրյանի վիպական կենսագրության առաջի գլուխը։ Սենյակը լցվեց գարունով ,իսկյուտարյան
արեվով ու ծաղկած ծառերի բուրմունքով։ Հիշում եմ որ նկարագրել էր Պ, Դուրյանի շիրմի վրա ծաղկող դառն նշենու ծառը։ 1920թ, ինձ տարել
էր այցելել այդ շիրիմը։ Ինչպես քիչ է պատահում Պ․Դուրյանի անցքը աշխարհում թողել է
վերանորոգող, երիտասարդնող մի հետք, մշտնջանական գարնան մի երկինք․․․
Subscribe to:
Posts (Atom)