Դեռ Սուեզում էինք, երբ իմացանք,որ զինադադար է կնքված: Ավարտվել էր առաջին համաշխարհային պատերազմը:
Սուեզից գնացքով մեկնեցինք Կահիրե, որտեղ ապրում էր հորս ազգականուհին՝Հայկանուշը: Նրա ամուսինը՝Կարո Պալյանը, քաղաքի անվանի ճարտարապետներից էր: Նրանց որդին՝ Հրազդանը, նույնպես ճարտարապետ դարձավ:
Կահիրեում սպասում էինք միջերկրածովյան նավագնացության վերականգնմանը: Առաջին մարդատար նավով Ալեքսանդրիայից մեկնեցինք դեպի Մարսել: Չնայած պատերազմական գործողությունների ավարտին, ծովում դեռ մնացել էին կորած լողացող ականներ, որոնք կարող էին վտանգ սպառնալ նավին: Այդ պատճառով նավի վրա զինվորական կարգապահություն էր տիրում: Ուղևորներն ապահովված էին փրկության գոտիներով և կցված փրկամակույկներին, մեր նավակն ուներ 5 համարը: Ցերեկը կամ գիշերը հաճախ հայտարարվում էր տագնապ. ուղևորները, փրկության գոտիները հագած, վազում էին դեպի իրենց կցված փրկամակույկները: Նրանց մեջ առաջինը նստում էին կանայք, երեխաները, ծերունիները : Երբ բոլորը տեղավորվումէին (դրա համար տրվում էր որոշակի ժամանակ), փրկամակույկներն իջեցնում էին ծով և թիավարելով հեռացնում էին նավից: Հնչում էր ավարտի ազդանշանը: Նորից բարձրանում էինք նավ: Այդ գործողությունն ինձ շատ էր զվարճացնում, բայց մայրիկիս՝ոչ այնքան: Նա տառապում էր ծովային հիվանդությամբ, չնայած, որ կյանքում ծովով շատ էր ճանապարհորդել:
Մի գիշեր, երբ ծովն առանձնապես փոթորկալից էր, նորից հնչեց տագնապը: Մայրս պառկած էր նավախցում և իրեն շատ վատ էր զգում:Նա հայտարարեց, որ ոչ մի տեղ չի գնա, ինչ ուզում է լինի նա կմնա ես իհարկե մնացի նրա հետ: Հաջորդ օրն իմացանք, որ դա իսկական տագնապ է եղել: Գործիքը հայտնաբերել էր ական նավի մոտակայքում, որը բախտի բերմամբ նավին չէր կպել:
1919 թվականի գարնան արևոտ մի օր հասանք Մարսել: Նույն օրը մեկնեցինք Փարիզ:
Փարիզում. ընդհակառակը, եղանակը շատ մռայլ էր: Նախօրյակին ընդհանուր գործադուլ էր հայտարարվել, այն շարունակվում էր: Այդ պատճառով մեր հեռագիրը Մարսելից չէին ստացել և ոչ ոք չէր եկել մեզ դիմավորելու: Չկար փոխադրական ոչ մի միջոց: Վերջապես հաջողվեց գտնել մի սայլապան, որի միջոցով մեր իրերը Լիոն կայարանից տեղափոխվեցինք Լատինական թաղամաս. Էկոլ պոլիտեխնիկ փողոցը, ուր ապրում էր հայրս քրոջս՝ Սոֆիկի և Գեղուհի մորաքրոջս հետ: Ավելորդ էր պատմել, թե ինչպիսի հուզումնալից եղավ մեր հանդիպումը: Նույն օրը հանդիպեցինք Մաթիլդ մորաքրոջս, նրա ֆրանսիացի ամուսնուն՝ Պոլ Քոքսին և աղջկան՝ Ռընեին, որն ինձնից մի քանի տարով մեծ էր:
Թեհրանում և Բաղդադում մեզ նվիրել էին բավական մեծ թվով արժեքավոր գորգեր: Դրանք ծանրոցով փոխադրել էինք Փարիզ: Ֆրանսիական մաքսատան ն այնքան մեծ գումար էր պահանջվել այդ գորգերի համար, որ դրանց մի փոքր մասը միայն կարողացանք վերցնել:
Փարիզում միառժամանակ ապրեցինք հորս բնակարանում, որը փոքր էր, մութ և շատ անհարմար, մանավանդ, որ մեծ մասամբ զբաղեցրած էր նկարչական պիտույքներով: Ձեռք բերելով որոշ միջոցներ, մայրս վարձեց մի տուն Փարիզի Հյուսիսային արվարձանում ՝ Մոնտինի Բոշանում:
Հայրս պահելով իր բնակարանը որպես արվեստանոց, հաճախ գալիս էր Մոնտինի Բոշան՝ մեզ տեսակցության և բնանկարներ կատարելու: Երկար ժամանակով մեր տանն էին մնում մորաքույրներս՝ Գեղուհին և Մաթիլդը. վերջինս՝ իր ամուսնու և աղջկա հետ: Եգիպտոսից երկարատև այցով Փարիզ ժամանած արդեն հիշատակված Օննիկ Պերպերյանը նույնպես մեր հաճախակի հյուրն էր: Աշնան ու ձմռան երեկոները, երբ նստած էինք լինում տաք բուխարու դիմաց. նա առաջարկում էր լույսը հանգցնել, ամփոփվել՝ երազելու համար, ինչպես ինքն էր ասում: Մայրս դժկամորեն համաձայնում էր հյուրի այդ քմահաճույքին. նա սիրում էր լույսը, արևը: Գիշերը պառկած երկար կարդում էր անկողնում և հաճախ քնում էր առանց լույսը հանգցնելու: Մեր տանը բնակություն էր հաստատել նաև ֆրանսացի պատմաբան, մի ժամանակ Թուրքիայում փայլուն լրագրողի համբավ ունեցող. մեր ընտանիքի մտերիմ Բերթրան Բարեյը: Նա արդեն տարիքն առել էր և, բնականաբար, կորցրել նախկին աշխուժությունը, բայց պահպանել էր հետաքրքիր խոսակցի և սուր կատակախոսի հմայքը: Նա ուներ իր առանձին սենյակը: Մեր տանն ապրում էր նաև մեր աղախինը, մի մեծահասակ կին, ազգությամբ բելգիացի: Նա հաճախ հիվանդանում էր և ավելի շատ մենք էինք ծառայում նրան, քան ինքը՝ մեզ:
Այդ օրերին տան անդորրը խախտեց մի անսպասելի դեպք: Մորաքույրս աղջկան՝ Ռընեին նվիրել էին մի սիրուն տիկնիկ, որին ձեռք տալու իրավունք չէր վերապահված ինձ: Ես շատ էի վախենում Ռընեից և սրբությամբ հետևումէի այդ հրամանին: Բայց մի առաավոտ, երբ Ռընեն դեռ քնած էր, չգիտեմ ինչ խելքիս փչեց, նրա սենյակից վերցրի տիկնիկը և սկսեցի եռանդով նրա թևերը, ոտները առաջ ու ետ տանել: Այդ գործողության ժամանակ թևերից մեկը պոկվեց: Սարսափած պատահարից, ցանկացա թաքցնել տիկնիկը, այդ ժամանակ պարոն Բարեյի սենյակը կիսաբաց դռնից աչքիս դիպավ դատարկ, դեռ չհավաքված անկողինը (նա սովորություն ուներ շատ շուտ վերկենալու և զբոսնելու այգում): Մի ակնթարթում վիրավոր տիկնիկը դրի վերմակի տակ և փախա փողոց: Շուտով Ռընեն նկատեց տիկնիկի անհայտացումը և ահավոր աղմուկ բարձրացրեց: Բոլորը մասնակցում էին տիկնիկի որոնմանը և վերջապես այն դուրս բերեցին թաքստոցից: Բարեյը մեղադրվեց տիկնիկի առևանգման մեջ: Միաժամանակ դա կծու կատակների առիթ տվեց տիկնիկի նրա անկողնում գտնվելու կապակցությամբ: Տեսնելով ստեղծված դրությունը, ես խոստովանեցի, միաժամանակ պնդելով ու թաքցնելով տիկնիկը, չեմ ցանկացել մեղքը գցել Բարեյի վրա: Դա նրան չհամոզեց և բոլորի առաջ ինձ անվանեց « coco sans principes» (բառացի՝ անսկզբունք անձնավորություն): Տնեցիները նրա կողմն էին բռնել, բացի մայրիկից: Նա, դատապարտելով հանդերձ այն, որ քաջություն չեմ ունեցել անմիջապես հայտնելու կատարվածը, ընդունում էր, որ ես չեմ ցանկացել իմ մեղքը գցել ուրիշի վրա: Նա ինձ պաշտպանում էր, անշուշտ, ոչ թե դրդված մայրական զգացմունքներից, այլ ճշմարտության, արդարության սիրույն: Նա գրողի հատուկ խորաթափանցությամբ հասկանում էր երեխայի հոգեբանությունը և ցանկանում էր դեպքերի ճշմարիտ գնահատականը տալ: Նա այդպես էր վարվում բոլորի հետ:
1920թվականի սկզբին մորս առաջարկեցին որբախնամության գործով մեկնել Կիլիկիա:Նա ցանկացավ իր հետ տանել ինձ և քրոջս:
Այդ ճանապարհորդությունն առանձնապես հուզում էր մորս: Նա վերադառնալու էր «Ավերակներուն մեջ»: Այստեղ նա ականատես էր եղել 1909 թվականի Ադանայի հայերի կոտորածների ահավոր հետևանքներին: Հայ ազգի մազապուրծ փրկված բեկորներին նորից վտանգ էր սպառնում, հատկապես ծանր էր որբերի վիճակը: Մեկնեցինք Մարսելից « Լոտոս» նավով: Այդ նույն նավով ճանապարհորդում էր Ֆրանսիայի նախկին նախարար Ժորժ Կլեմանսոն: Նա մորս հավաստիացրել էր, որ Աֆրիկա է գնում առյուծի որսի:
Եգիպտոսից Կիլիկիա մեկնելիս, հակառակ նախատեսված ծրագրին, մայրս մեզ հետը չտարավ: Քույրս մնաց հայտնի հասարակական գործիչ Տամատյանի ընտանիքում, ես էլ նրանց ազգականների՝ Փափազյանների մոտ: Որոշ ժամանակից հետո քրոջս հետ Ալեքսանդրիայից գնացինք Բեյրութ, ուր ծրագրված էր հանդիպումը մայրիկի հետ: Բայց նա հնարավորություն չունեցավ գալ Բեյրութ և մեզ դիմավորեց Մերսինում: Այնտեղ ինձ տեղավորեցին դոմինիկյան միաբանության գիշերօթիկում, իսկ մայրիկը քրոջս հետ Ադանա մեկնեց գնացքով: Այդ ճանապարհորդությունը շատ վտանգավոր էր: Քեմալականները հաճախ հարձակվում էին գնացքների վրա: Մայրս շատ է անցել այդ ճանապարհով: Նա պատմում էր այդպիսի հարձակման մի դեպքի մասին, որից հազիվ էր ազատվել ինքը:
1920 թվականի ամռանը ֆրանսիական զորքերը պատրաստվում էին հեռանալու Կիլիկիայից: Զ. Եսայանը հուսահատ ջանքեր էր գործադրում հայ որբերին ապահով վայր տեղափոխելու համար:
Նույն տարվա հունիս ամսին հեռանում ենք Կիլիկիայից և որոշ ժամանակ Բեյրութում մնալուց հետո իտալական նավով ուղևորվում դեպի Կ. Պոլիս:
Ճանապարհին, մի մռայլ երեկո մեր նավը կանգ առավ Անթալիայի դիմաց, բաց ծովում: Քաղաքի իշխանությունները դեպի նավ ուղարկեցին ոստիկաններով լի մոտորանավակ: Չնայած նավապետի դիմադրությանը, ոստիկանները բարձրացան նավ: Նրանք փնտրում էին մի թուրքահպատակ վտարանդու: Ուղևորները քարացած հետևում էին դեպքերի ընթացքին: Որոշ ժամանակ հետո ոստիկանները վերադարձան՝ իրենց հետ տանելով թշվառ մարդուն: Մենք բոլորս չափազանց հուզված էինք, մանավանդ մայրիկս, որ այնպես լավ էր հիշում 1915 թ. օրհասական դեպքերը, դիմելով մեզ, նա ասաց.
-Ինձ ալ կարող էին այդպես տանել, ի՞նչ պիտի ընեիք:
Կ. ՝Պոլսում գտանք տատիկիս, որ վերադարձել էր Բուլղարիայից: Ապրում էինք քաղաքի եվրոպական մասում, բայց հաճախ գնում էինք ասիական մաս՝ Սկյուտար, որտեղ ազգականներ ունեինք: Ինձ ընդունեցին Վիեննայի Մխիթարյան միաբանության Կ. Պոլսի վարժարանը: Անշուշտ, մայրս այդ քայլին դիմեց՝ ելնելով սոսկ մանկավարժական նկրտումներից: Նա իր էությամբ աթեիստ էր, թեպետ ոչ տանը, ոչ էլ շրջապատում, ինչպես և իր գրականության մեջ ակտիվ պայքար չէր մղում կրոնի դեմ: Այսպիսով քույրս և ես միայն բնականաբար զերծ մնացինք կրոնական ազդեցությունից:
1920 թվականի վերջին մայրիկը շատ էր մտահոգված Արևելյան Հայաստանում տիրող դրությամբ: Երբ իմացավ Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագրի մասին սուգ էր տանը: Այդ օրերին լսում էի նաև ուրախության արտահայտություններ Հայաստանում սովետական կարգերի հաստատման կապակցությամբ: Տանը խոսում էին այն մասին, որ միայն հեղափոխական Ռուսաստանը կարող է փրկել հայ ժողովրդին: Այդ դիրքավորումը հետագայում խորանալով, որոշիչ դեր խաղաց մորս աշխարհայացքի և գործունեության մեջ: Ես, անշուշտ, դեռ լիովին չէի ըմբռնում այդ հարցերը, բայց ամբողջ հոգով բաժանում էի մորս տխրությունները և ուրախությունները:
1921թ. ապրիլին մորս հետ մեկնեցինք Իզմիր, ուր հյուրն էինք մեծահարուստ արվեստասեր Մարտիրոս Սարյանի: Նա ուներ բազմաթիվ դղյակներ ծովի ափին, Իզմիրի Կորդելիոս ամառանոցային արվարձանում: Դրանք ստացել էր որպես փոխհատուցում հունական կառավարությունից՝ պատերազմի ժամանակ իր կորցրած ունեցվածքի դիմաց:
Նույն տարվա մայիս ամսին լուր ստացանք, որ հորս առողջությունը խիստ վատացելէ: Նա հիվանդացել էր թոքախտով դեռ առաջին համաշխարհային պատերազմի ծանր օրերին:
Մայրիկը որոշում է ինձ հետ գնալ Ֆրանսիա, առանց քրոջս հայտնելու հայրիկի ծանր վիճակը: Սոֆին շատ էր կապված հայրիկին, քանի որ նրա հետ էր անցկացրել մանկության օրերը: Իզմիրից մեկնեցինք շոգենավով: Երբ մոտենում էինք Պիրեյ նավահանգստին, նավաստիները հայտարարեցին գործադուլ: Նավը խարիսխ գցեց բաց ծովում: Աթենքը հեռու չէր, շուտով նավակներըշրջապատեցին նավը և պատրաստ էին ափ տեղափոխել ցանկացողներին: Բայց գործադուլի առաջին օրերին չէինք համարձակվում նավից հեռանալ: Մի քանի օր հետո, երբ գործադուլը տևական բնույթ ստացավ և նավի սննդամթերքները սկսեցին պակասել նավակով գնացինք Պիրեյ, այնտեղից էլ գնացքով՝ Աթենք, ուր կարողացանք վայելել Ակրոպոլիսի հրաշալիքները:
Հասանք Փարիզ մայիս ամսվա վերջին: Հայրիկի վիճակը մի փոքր լավացել էր, գոնե ինձ այդպես էին ասում: Բայց դրությունը նորից ծանրացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց: Վախճանվեց 1921 թվականի օգոստոսին: Բացի սեփական վշտից , բաժանում էինք Սոֆիկի ցավը, որն ահավոր էր: Մայրիկը նրան գրում էր մխիթարական սրտակից նամակներ:
Փարիզում ես ու մայրս ապրում էինք Մաթիլդ մորաքրոջս տանը: Այդ բնակարանը բաղկացած էր երեք փոքր սենյակից: Մեզ տրամադրել էին ճաշասենյակը:
Ես ընդունվեցի այդ թաղամասի տարրական դպրոցը: Տանը, ֆրանսերենին տիրապետելու համար ինձ օգնում էր մորաքրոջս աղջիկը՝ Ռընեն:
Մաթիլդ մորաքույրս ամեն ինչ անում էր մեր կյանքը հաճելի դարձնելու, բայց անզոր էր իշխելու ամուսնու տրամադրության վրա, որը հաճախ մռայլվում էր: Չնայած, որ պ. Քոքսը չար բնավորություն չուներ, այնուամենայնիվ, նրա սկզբունքներին դեմ էր կին գրողը, մանավանդ՝ օտարազգի: Երիտասարդ ժամանակ վայելել էր շռայլ և բավական անկանոն կյանք: Առաջին անհաջող ամուսնությունից հետո (որից ուներ երկու դուստր), արդեն առաջացած հասակում ամուսնացել էր մորաքրոջս հետ և վարում էր կանոնավոր կյանք: Անդրադառնալով իր կյանքի անցած էտապներին, սիրում էր կրկնել ֆրանսիական ասացվածքը. «Երբ սատանան ծերանում է, դառնում է ճգնավոր»:
Աշխատում էր ֆիրմաների ամվանումների պահպանման գրասենյակում: Ճաշի ընդմիջման ժամանակ գալիս էր տուն և պահանջում, որ ամեն ինչ պատրաստ լինի, ինչպես և աշխատանքից վերադառնալիս: Ուղիղ երեկոյան ժամը իննին մտնում էր անկողին և հարկադրում նույնը անել կնոջը: Երբեմն գիշերվա կեսին քնից զարթնում էր. նկատելով լույս մեր սենյակում, ուր մայրս աշխատում էր, գալիս էր գիշերանոցով և պարսավանքի խոսքեր մրթմրթում: Բայց հաջորդ օրն այլևս չէր անդրադառնում դրան, սովորականից ավելի սիրալիր էր խոսում մորս ու ինձ հետ:
Այդ օրերին է, որ ծնվում էր « Նահանջող ուժերը»:
1922թվականի հուլիսին Կ.Պոլսից Փարիզ ժամանեցին, մեծ մայրս և քույրս: Դեռ որոշ ժամանակ Մաթիլդ մորաքրոջս մոտ մնալուց հետո տուն վարձեցինք մի փոքր բնակարան Փարիզի արվարձանում. Վերսալից ոչ հեռու:
Դա երկու հարկանի տուն էր, չորս բնակարանով և փոքր պարտեզով: Մենք զբաղեցնում էինք երկրորդ հարկի բնակարաններից մեկը: Առաջին հարկում ապրում էր Գեղուհի մորաքույրս՝ մոր, ամուսնու՝ Արտավազդ Հանըմյանի և որդու՝ Հուրիկի հետ: Ավելի ուշ այդտեղ ծնվեցին Հուրիկի քույրերը՝ երկվորյակներ Արմինեն և Ատրինեն: Առաջին հարկի մյուս բնակարանում ապրում էր անգլիացի մի ընտանիք: Այն քիչ էր շփվում շրջապատի հետ:
Չնայած ծանրաբեռնվածությանը, մայրս երբեմն ընկերանում էր մեզ անտառ գնալիս: Ըստ երևույթին. այդ զբոսանքները նրան անհրաժեշտ էին հանգստանալու համար: Չէր խուսափում նաև տնային գործերից. պատրաստում էր ընտիր ճաշեր (լոբու պլաքի, միդիայի տոլմա և այլն): Ազատ ժամանակ հյուսում էր նուրբ ժանյակներ և բրդյա գործվածքներ: Երբ որոշ գումար էր ձեռք բերում, սիրում էր գնումներ կատարել և բաժանել մերձավորներին:
Բացի տնամերձ փոքր պարտեզից, որից օգտվում էին առաջին հարկի բնակիչները, բակի խորքում նրանց հատկացված էին բավականին ընդարձակ հողամասեր, մեր բաժինը ընտանիքով մշակում էինք:
Մորս համար Հայաստանից բերել էին դդմի սերմեր, բացատրել էին, որ դրանք պետք է ցանել փոսի մեջ, վրան գոմաղբ լցնել և հաճախ ջրել: Իրոք, այդ պայմաններում դդումը լավ աճեց. այնքան լավ, որ իր շոշափուկները տարածելով բոլոր ուղղություններով, ներխուժեց հարևան հողամասը: Դրա տերը, որը ծանոթ չէր դդմի այդ տեսակին, նման առաջխաղացումը համարեց ագրեսիա և ստիպված եղանք բույսի ուղղությունը փոխել:
Ի տարբերություն Մոնտինի Բոշանի, Վիրոֆլեում մեր կյանքը խաղաղ էր ընթանում: Մայրս խզել էր կապերը հայ ազգայնական շրջանակների հետ իսկ ծանոթությունն առաջադիմական տարրերի հետ նոր էր ամրապնդվում:
Միաժամանակ Վիրոֆլեում մեր տանն ապրեց Կ. Պոլսից եկած երիտասարդ բանաստեղծուհի Հերմինե Սինանյանը, որը Զ.Եսայանի խանդավառ երկրպագուհիներից էր:
Մեր հին ծանոթներից հատկապես հիշում եմ Ռուբեն Զարգարյանի որդուն՝ գրող, հասարակական գործիչ, մասնագիտությամբ ատամնաբույժ Հրաչին:
Հանդիպում էինք նաև Մաննիկ Պերպերյանին, որի բանաստեղծական շնորհքը մայրս բարձր էր գնահատում:
Զ.Եսայանն ակտիվորեն մասնակցում էր «Երևան» առաջադիմական թերթին: Այդ թերթում 1927թ. առաջին անգամ տպագրվեց «Մելիհա Նուրի հանըմ» պատմվածքը, որը, ինչպես «Նահանջող ուժերը», արտահայտում էր հեղինակի նոր աշխարհայացքը և հույզերը: «Մելիհա Նուրի հանըմը» տպագրվեց առանձին գրքով. Փարիզում 1928 թվականին, իսկ հետո՝ Երևանում, 1937 թվականին, Զ.Եսայանի «Երկերի ժողովածուում»:
Չպաշտոնավարելով որևէ տեղ, մայրս մշտական նյութական կարիքի մեջ էր: Տպագրություններից ստացած փոքր հասույթներից ստացած փոքր հասույթները, անշուշտ, չէին կարող ապահովել ընտանիքի պահանջները: Այդ ամենի արձագանքները հասնում էին ինձ: Լսում էի խոսակցություններ այն մասին, որ որոշ մեկենասներ դրամական օժանդակություն էին ցույց տալիս մորս: Նա հարկադրված էր ընդունել նվերներ, բայց ես որոշակի զգում էի, թե որքան տհաճ էր այդ ամենը նրա համար: Բարերարների շարքում իր փափկանկատությամբ բացառություն էր կազմում ամերիկահայ ականավոր նկարիչ Հովսեփ Փուշմանը: Նա լինելով արվեստագետ, գիտեր ինչպես մոտենալ այդ հարցին:
Մայրս երբեմն գնում էր Բելգիա՝ Բրյուսել. Անավերդեպեն, Օստենդ, ուր կարդում էր դասախոսություններ հայ գրականության մասին: Սպասում էինք Բելգիայից մեզ այցի եկող մի ծանոթի որդուն: Նրա մասին գիտեինք միայն, որ եվրոպացու տեսք ունի և ֆրանսախոս է: Բնականաբար ճոխ պատրաստություն էինք տեսել: Երկար սպասումից հետո վերջապես լսում ենք դռան զանգը: Ներս է մտնում մի շնորհալի երիտասարդ. հրավիրում ենք սենյակ: Կարծես մի քիչ շփոթված է: Խոսում ենք եղանակի, օրվա նորությունների մասին: Մեկ էլ հյուրը հանում է ծոցատետրը և հարցնում, թե պարենամթերքների ի՞նչ պատվերներ ունենք: Պարզվում է, որ «Ֆելիքս -Պոտեն» մթերային ֆիրմայի ներկայացուցիչն է: Իսկական հյուրը ժամանեց մի քանի օր հետո: Մայրիկը որոշ նմանություն գտավ այդ դեպքի և Գոգոլի «Ռևիզորի» միջև, որի բովանդակությունը մեզ պատմեց այդ առիթով: Թեև մայրիկը ժամանակ չուներ հատկապես զբաղվելու մեր ընդհանուր զարգացման հարցերով, բայց և այնպես լրացնում էր մեր կյանքն իր իմաստությամբ և գիտելիքների ազատությամբ, տալով մեզ այն ամենը, ինչ պետք էր մանկանը:
Մի ամառ Ավետիք Իսահակյանն իր ընտանիքով բնակություն հաստատեց Վիրոֆլեի մեր տնից ոչ հեռու : Հաճախ գալիս էին մեզ այցելության: Մենք էլ գնում էինք նրանց մոտ, Վիգենի՝ Իսահակյանի որդու հետ թենիս էի խաղում:
Չնայած նյութական սուղ պայմաններին, գրեթե ամեն ամառ գնում էինք ծովափ: Մայրիկը հատկապես սիրում էր Նորմանդիան, որը կարծես նրա համար ներշնչման աղբյուր էր: Ամենից հաճախ գնում էինք Ֆեկան: Այդ քաղաքը հռչակավոր էր «Բենեդիկտին» լիկյորի գործարանով, որը դարեր առաջ վանականները հիմնել էին, օգտագործելով ծովամերձ դաշտերի հոտավետ բույսերը: Ամեն անգամ, երբ Ֆեկան էինք գնում, նույն հետաքրքրությամբ. ընտանիքով այցելում էինք այդ գործարանը: Ֆեկանից երևում էր Էտրետայի ծովափը իր ծակ ժայռով, որն այնքան տպավորիչ կերպով պատկերել է Կլոդ Մոնեն իր կտավում:
Մի տարի ամառն անցկացրինք Ֆրանսիայի հարավում՝ Մարսելում. Նիցայում և Լազուրյան ափի այլ վայրերում: Այդտեղ հանդիպեցինք անվանի ծովանկարիչ Վարդան Մախոխյանին, գրող, արձակագիր Զարեհ Որբունուն, ֆրանսիացի անվանի գրող Հանրի Բարբյուսին (այդ հանդիպման մասին Զ.Եսայանը գրել է ակնարկ՝«Հանրի Բարբյուսի մոտ »):
Հայաստանի լուսավորության ժողկոմատի հրավերով 1926 թվականի հոհտեմբեր ամսին Զ. Եսայանը մեկնեց Երևան՝Մոսկվայի վրայով:
Վերառնալով, նա խանդավառ զեկուցումներ կարդաց Փարիզում և Ֆրանսիայի այլ հայաբնակ վայրերում. հոդվածներ տպագրեց Փարիզի «Երևան» թերթում, Երևանի «Խորհրդային Հայաստան » և այլ պարբերականներում, սփյուռքի և Հայաստանի հասարակությանը հաղորդելով իր տպավորությունները հայրենիքից:
Տանը ոգևորված պատմում էր Հայաստանի գրողների՝ Գ. Մահարու, Վ. Ալազանի, Ա. Բակունցի և շատ ուրիշների հետ ունեցած հանդիպումների մասին, քննարկում նրանց ստեղծագործությունները, դրանք կապելով սովետական իրականության առօրյա կյանքի խնդիրների հետ: Զ.Եսայանը հատկապես բարձր էր գնահատում Ա. Բակունցին, որի ստեղծագործությունները ( մասնավորապես, հիշումեմ, «Լառ Մարգարը», «Սև ցելերի սերմնացանը») կարդում էինք ու մեկնաբանում:
Հայրենիքում Զ. Չոպանյանի վրա հատկապես մեծ տպավորություն գործել պետական ու կուսակցական ղեկավարներ Աշոտ Հովհաննիսյանը, Ասքանազ Մռավյանը, Սարգիս Լուկաշինը և շատ ուրիշներ, ինչպես և գործարանների, դաշտերի աշխատավորները, որոնք կառուցում էին նոր կյանք:
Մայրիկը ոգևորությամբ պատմում էր նաև իր Մոսկվա կատարած այցի մասին, այն պատկերելով որպես բուռն զարգացող ժամանակակից մայրաքաղաք:
Զ. Եսայանն առանց հապաղման սկսեց աշխատանքն այն գրքի վրա, որն ամփոփելու էր իր տպավորությունները, մտորումները վերածնված հայրենիքի մասին: Այդ գիրքն անվանվելու էր «Պրոմեթեոս ազատագրված» (տպագրվեց ամբողջական գրքով ,Մարսելում, 1928թ.):
Զ. Եսայանը միշտ շեշտում էր Հոկտեմբերյան մեծ հեղափոխության և ռուս ժողովրդի դերը Հայաստանի վերածննդի ու վերելքի գործում: Բայց նա Հոկտեմբերը գնահատում էր ոչ միայն հայ ժողովրդի ճակատագրի տեսանկյունից: Դեռ մանկության տարիներին, հայրենական տանը, ժողովրդին մոտ լինելու, ժողովորդների եղբայրության, հումանիզմի, գաղափարների խոր արմատ էին գցել նրա մեջ և զարգացել կյանքի ընթացքում: Այդ հողի վրա նա ընդունում էր Հոկտեմբերը որպես բոլոր ժողովուրդների ազատագրման գործոն, իսկ նորաստեղծ սովետական պետության սկզբունքները՝ ուղեցույց ժողովուրդների համար:
Վիրոֆլեում բնակվելու վերջին շրջանում Զ. Եսայանը սկսեց Շարլ դը Կոստերի « Առասպել Ուլենշպիգելի մասին» գրքի թարգմանությանը: Նա ոգևորված պատմում էր այդ ստեղծագործության հերոսների մասին, որոնք, կարծես, ապրում էին մեր տանը: Առավել վառ գույներով մեզ նկարագրում էր ժողովրդի զավակ Ուլենշպիգելի և արքայազն Ֆիլիպի հակադիր կերպարները:
Կարդուն էինք Մարսել Պրուստի «Կորցրած ժամանակի որոնումը» բազմահատոր ստեղծագործությունը և միասին քննարկում: Մայրս պաշտում էր Դոստոևսկուն և միշտ անրադառնում, ինչպես ինքն էր ասում, այդ տիտանի գործերին: Նրա սեղանի գրքերն էին «Ապուշն» ու «Կարամազով եղբայրները»՝ ֆրանսերեն թարգմանությամբ:
1929 թ. ամռանը Վիրոֆլեից տեղափոխվեցինք Փարիզ, Վոժիրար փողոցի մի սենյականոց բնակարանը: Նույն շենքում, մի հարկ վերև արդեն ապրում էր Գեղուհի մորաքույրս իր ընտանիքով:
Քույրս այդ ժամանակ հաճախում էր գրադարանային ուսումնարան և շուտով պիտի մեկներ աշխատելու Ֆրանսիայի հարավում: Մայրս ցանկանում էր, որ ես ուսումս շարունակեմ ճշգրիտ գիտությունների գծով: Նա կիսալուրջ ասում էր.
-Ես կյանքում շատ եմ տառապել գրականությունից, ուզում եմ, որ դու զերծ մնաս դրանից:
Բացի հարցի գործնական կողմից, նա մի տեսակ պաշտամունք ուներ ճշգրիտ գիտությունների նկատմամբ: Երկար քննարկումներից հետո ընտրեցինք, այսպես ասած, միջին լուծումը՝ քիմիան, որը բնական գիտություններից ամենից շատ էի սիրում:
1930 թ. ընդունվեցի Փարիզի համալսարանին կից քիմիայի ինստիտուտը: Հայկական բարեգործական ընդհանուր միության ուսանողական ֆոնդից ստանում էի կրթաթոշակ, որը տրվում էր հատկապես հայրենիքի համար մասնագետներ պատրաստելու նպատակով: Այդ թոշակը, ինչպես և Օշի քաղաքային գրադարանից քրոջս ստացած աշխատավարձը բավական թեթևացրին մորս ֆինանսական հոգսերը:
Չնայած Փարիզում բնակարանային պայմաններն ավելի սուղ էին, քան Վիրոֆլեում, բավական շատ այցելուներ ունեինք: Նրանցից հիշում եմ գրականության և մշակույթի գործիչներ Արամ Անտոնյանին, Վահրամ Թաթուլին, Անուշավան Ճիտեճյանին (Վիվան), Մարտիկ Մատենցին, Փանոս Բարսեղյանին, Հայաստանից ժամանած հյուրեր Գրիգոր Վարդանյանին, Դրաստամատ Սիմոնյանին, Եղիա Չուբարին: Գալիս էին և շատ երիտասարդ մտավորականներ՝ Լևոն Հեքելեկյանը (Շինական), Միսաք Մանուշյանը որի հետ ՝ես մտերմացա մորս Ֆրանսիայից մեկնելուց հետո: Մայրս հաճույքով զբաղվում էր այդ երիտասարդներով, կարդում նրանց առաջին ստեղծագործությունները, խորհուրդներ տալիս:
Մենք էլ այցելություններ էինք անում: Հաճախ Ավետիք Իսահակյանի հյուրն էինք: Նստում էինք ընդարձակ ընդունարանում, որտեղից հաճույքով լսում էինք հարևան բնակարանում ապրող հայտնի երգչուհի Մարգարիտ Բաբայանի վարժությունները: Մայրս զբաղված էր լինում Վարպետի և տիկին Սոֆիկի հետ զրուցելով, ես՝ Վիգենի և նրա ընկերների հետ, բայց Վարպետի խոսակցության որոշ արձագանքները հասնում էին ականջիս: Նա հաճախ խորիմաստ մտքեր էր արտահայտում, դրանք համեմելով զուսպ կատակներով: Խոսում էր կյանքի նպատակի, մարդու գործունեոււթյան, երջանկության և այլ փիլիսոփայական հարցերի մասին:
Ընկերների, ծանոթների հետ հանդիպման համար տեղերից էին Փարիզի սրճարանները: Դրանցից մայրիկն անենաշատ սրիում էր Լատինական թաղամասում գտնվող «Մոն սեն-Միշել» սրճարանը, որը առաջավոր հայ մտավորականության հավաքատեղին էր: Այդ սրճարանում տեղի էին ունենում հանդիպումներ, որոնց մասնակցում էին գրող Վազգեն Շուշանյանը, հայտնի նկարիչ Ռաֆայել Շիշմանյանն իր տիկնոջ՝ ՀՕԿ-Ի ակտիվ գործիչ Ալիսի հետ, ճանաչված քիմիկոս Առաքել Չաքրյանը և շատ ուրիշներ:
Ֆրանսիայում կատարած հյուրախաղերի ժամանակ այդ նույն սրճարան էր հաճախում Վահրամ Փափազյանը:
Զ. Եսայանը մեծ եռանդով աշխատում էր ՀՕԿ-ում և հայկական առաջադիմական պարբերականներում: «Մեր ուղին» թերթի խմբագիրներից՝ Մարտիկ Մարտենցը պատմում է, որ Զ.Եսայանն այնքան զբաղված էր լինում տարբեր գործերով, որ հաճախ վերջին րոպեին էր հասցնում բերել թերթի թղթակցությունը: Երբեմն հոդվածը բերում էր անավարտ և մինչ գրաշարները սկսում էին շարել, նա հարևան սրճարանում նստած՝ լրացնում էր պակասը: Իհարկե, այդ դեպքում սովորականից շատ սուրճ էր խմում և իրար ետևից ծխում:
(Շարունակելի)

ՀՐԱՆՏ ԵՍԱՅԱՆ
Հոբելյանական տարեթվեր
Զ.Եսայանի 100-ամյակի առթիվ
No comments:
Post a Comment