Դեռ Սուեզում էինք, երբ իմացանք,որ զինադադար է կնքված: Ավարտվել էր առաջին համաշխարհային պատերազմը:
Սուեզից գնացքով մեկնեցինք Կահիրե, որտեղ ապրում էր հորս ազգականուհին՝Հայկանուշը: Նրա ամուսինը՝Կարո Պալյանը, քաղաքի անվանի ճարտարապետներից էր: Նրանց որդին՝ Հրազդանը, նույնպես ճարտարապետ դարձավ:
Կահիրեում սպասում էինք միջերկրածովյան նավագնացության վերականգնմանը: Առաջին մարդատար նավով Ալեքսանդրիայից մեկնեցինք դեպի Մարսել: Չնայած պատերազմական գործողությունների ավարտին, ծովում դեռ մնացել էին կորած լողացող ականներ, որոնք կարող էին վտանգ սպառնալ նավին: Այդ պատճառով նավի վրա զինվորական կարգապահություն էր տիրում: Ուղևորներն ապահովված էին փրկության գոտիներով և կցված փրկամակույկներին, մեր նավակն ուներ 5 համարը: Ցերեկը կամ գիշերը հաճախ հայտարարվում էր տագնապ. ուղևորները, փրկության գոտիները հագած, վազում էին դեպի իրենց կցված փրկամակույկները: Նրանց մեջ առաջինը նստում էին կանայք, երեխաները, ծերունիները : Երբ բոլորը տեղավորվումէին (դրա համար տրվում էր որոշակի ժամանակ), փրկամակույկներն իջեցնում էին ծով և թիավարելով հեռացնում էին նավից: Հնչում էր ավարտի ազդանշանը: Նորից բարձրանում էինք նավ: Այդ գործողությունն ինձ շատ էր զվարճացնում, բայց մայրիկիս՝ոչ այնքան: Նա տառապում էր ծովային հիվանդությամբ, չնայած, որ կյանքում ծովով շատ էր ճանապարհորդել: