Մորս Զաբել Եսայանի վերջին տարիները, 1937-1942 ?
թթ․
Հիմք եմ վերձնում Հ․ Ս․Գ․
4րդ համագումարում Ընկ․ Էդ․ Թոփչյանի ճառը, ՛՛ Վերջին տարիների ընթացքում Հ․Կ․Պ․ Կենտկոմի
ակտիվ միջամտության շնորհիվ ․․․ ։ Վերականգնվեցին ոչ միայն․․․, այլև Սովետահայ գրականության
վարպետների Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Զ․ Եսայանի և ուրիշների ստեղծագործությունները
, մորս վերջի մասին գրելու համար ։
Ոչ ինքը, ոչ մենք այրունակիցներս
զավակները Սոֆի Եսայան, Հրանդ Եսայան ոչ էլ ընտանեկան պարագաները ամուսինս Սարիբեկ
Գեվորգյան, Բերկրուհի Եսայան, շահագրգրված մորս վերականգնամ, չգիտեցանք որ մայրս հավերժ
ջնջվել էր մի անողոք բախտով ․․․
Ոչինչ չէր թվում սպառնալ
մորս եղելության նախորդող շաբաթներին։ Ավարտել էր իր վեպը Պարպա Խաչիկը, որը էր մի ամբողջ կյանքի հասունացած փորձի
արտացոլումը, գրել էր հոգնելով, նյութի հետ մարտնչելով։ Երբ ձեռագիրը հանձնեց ՊետՀրատ
22ի հունիսին , նոյն երեկոյան չնայած մի սաստիկ փոթորկալի քամու, որը ցնցում էր Աբովյան 62ի բնակարանի ծավալուն լուսամուտների ապակիները, և էլեկտրական
լույսերի մի անջատման, մայրս մոմի լույսի տակ, իր աշխատատեղում, թեթեվ մի գրիչով գրումէր։ Մի պահ դադարելով և ժպտալով ինձ ասեց "սպասե" ու ընթերցեց
Պ․ Դուրյանի վիպական կենսագրության առաջի գլուխը։ Սենյակը լցվեց գարունով ,իսկյուտարյան
արեվով ու ծաղկած ծառերի բուրմունքով։ Հիշում եմ որ նկարագրել էր Պ, Դուրյանի շիրմի վրա ծաղկող դառն նշենու ծառը։ 1920թ, ինձ տարել
էր այցելել այդ շիրիմը։ Ինչպես քիչ է պատահում Պ․Դուրյանի անցքը աշխարհում թողել է
վերանորոգող, երիտասարդնող մի հետք, մշտնջանական գարնան մի երկինք․․․
Դեպքի նախորդող գիշերը երկար մնացինք կշռադատելով Ժան Քրիստոֆի 4րդ հատորի թարգմանության նպաստավոր բարերը․
Մայրս զգաց որ հոգնել եմ,
ինձ ասեց ոչինչ գնա հանգստացիր, ես դեռ աշխատել ուզում եմ։
Իրեն գիշեր բարի մաղթելով համբուրեցի,դա պետք է լիներ
ազատության վերջի համբույրը։
Մի քանի ժամ հետո, երեխաս
4 ամսական, մանրուկ բայց առոյք, մի շնչով գնող, զինքը անվանում էինք "մեր գեղջուկը",
իր սովորության հակառակ մի ճիչ արձակեց ու զարթնեց։ Լուսամուտը կորիդորը լուսավորված
էր ․ ամուսինս սենյակում չեր։ Երեխաս գիրկս դուրս խուժեցի, ու զգալով ավելի շուտ քան
տեսնելով իմացա որ մարդ կա խոհանոցում։
Ամուսնուս հարց տվի մայրիկս
ուրե՞։ Պատասխանեց "մայրիկը նստել ե սեղանի առաջ" Ճիշտ ասած․Գ․ Աբովը Հ․Գ․Մ․ան նախագահն էր նստած սեղանի առաջ 1957թ Գ․
Աբովը ասեց որ հարկադրութըան տակ եկել էր մեր տունը։
Երկրորդ մի չեգիստ Հելենցով
խուզարկում եր մորս գրասեղանը, բացի մի քանի 1936թ․ բանտարկված գրողների գրքերից, և մորս նամակներից, քիչ քանակով, վերցրեց
նաև հորս նամակագրությունը 1920-1921թթ․ Բարիզից ինծի ուղարկված։ Մայրս դրանք պահում
եր Տ․Խանջյանի և Տիգրան Մուշեղյանի բազմազան
թերթերի հետ։
Մայրս հաճախ մեծարել ե Տիգրան
Մուշեղյանին, դեռեվս Բարիզում 1929թ․
Մայրս առհասարակ անվախ, շատ հանգիստ դիմավորեց իրադրությանը։
Ինձ ասեց "կարե, ես
կգամ" վերաբերյալ իր երեք թոռնիկների ամարային պատրաստություններին։
Մի փոքր ծրար պատրաստեց անձնական իրերի ,որը ի միջի այլոց մոռացավ
տանել, ու երբ տատանվեցի իրեն տալ այն թերթերից իր մասին գրած, թեթեվ հեգնանքով ասեց
"այլեվս" ինձ ֆրանսերեն ասեց ‘’կորած եմ"․․․ ամուսնուս ձեռքը սեղմեց
՛Ցտեսություն ասելու, ամուսինս ժպտերես ջանք եր թափում սիրտ տալ։
Գ․ Աբովը վոտ եր, վերկացել
եր, պատի մի Բարիզի քարտեզ եր նայում։
Հելենցովը, երբ մորս ասացի
չմրսես, կրկնեց իմ խոսքերը, բռնեց մորս վերարկուն, այն գովելով - մտածում եի որ գոնե
մորաքրոջս ամուսնու Հ․հ ․ք․խ․ ակնհայտ անդամ, ՛՛ շիտակ Սիբիր" ասած կատարումը
չի թվում․․․ ու հոյս ունեյի․․․
Հելենցովը նշեց որ մայրս
ուշացրել ե իր անձնագրի ժամկետը ու կտուգանվի․ ասեց որ հեռախոսելու ե Միլիցիա տուն
ավտոյի համար․ չի թվում նաև որ միլիցիան իրազեկ եր։
Ամենա դաժան կյանքի դեպքերը,
մայրս ասել եր նաև ՛կյանք ե’’, երբ մարդիկ են գալիս կարծեք հոյս կա, բայց և այնպես
դաժան, անարդարացի անդամահատություն եր մի խելացնողող բաժանում, մահից ավելի սոսկալի, մի
սուգ առանց սուգի, մի ամոթալի սուգ․․․
Մորս պետք եր տեսնեյի Սեպտ․2ին
1939թ․
Մայրս քաղաքային բանտումն
եր․ սեվ սաթին խալաթ հագին, մազերը արտակարգ սպիտակացած․ բայց անկաշկանդ հոգեպես, նոյնիսկ
անքոր։
Շոյեց 2 տարեկան երախայիս,
իրեն ասեց ՛՛Պիոներ կրնես, կասես տատիկս հա-կա հեղա-փո-խա-կան․․․" ու ինքն իրեն
հակաճառելով ասեց, "Բայց, չե, 20 տարի հետո չես ասի... » Եղբորս հարցին,դատ տեղի
ունեցավ թե ոչ. մայրս պատասխանեց «հա՝, և առաջին որոշումը մի քիչ շատ եր, երկրորդ ոչինչ»:
Ուզեց ձեռագործի թելեր պատվիրեց իմաց տալ Եսթեր Զորյանի երախներին որ գան իրենց մորը
այցելության: Չ'եմ կարող որ ուզածը ասում էր, բանտի հսկողության պայմաններում, բայց
չ'ուզածը չ'էր ասում: Ինձ ասեց ֆրանսերեն «Կիլիկյան ե» իրոք որ ինձ ծանոթ Կիլիկյան
1920թ. իշխանության հակասություններով զոհում էր մարդկութին պարտքը կատարողներին էլ.
Հիշում եմ երկու կաթոլիկ մայրապետ, որոնք հերոսաբար դուրս էին եկել Այնթապից պաշարված,
երբ վերջի մարդիկները դուրս էին եկել. ու ցեխոտված, փոշիածածկ հայցքի միակ կենսունակությամբ
եկան զեկուցելու Կիլիկիո Ֆրանսական Կառավարչատանը, Տիկին Բրեմոնը, նախատինքներով ընդունեց...
մայրս նման մի զոհ էր... 1940 թվիամռան երկու անգամ զինքը տեսա. երկու անգամ էլ շատ
խնամքով հագված ինչպես երբ ելույթ էր գնում. էր հաստատակամ վեհության հասնող մի հանգիստությունում: Երեխայիս չ'էի տարել երկրորդ անգամ ,ասեց որ չպետք էր թողնեյի իր հորեղբոր մոտ որը
լավ չե. (իրոք որ 1937թ.հուլիսից սկսյալ Տրոցկիստվեց, էր մի կենդանի խեղկատակություն Սովետական
կյանքի): Մայրս ասեց որ դիմել ե Պերիային, հոյսով սպասում: Մի երրորդ տեսակցություն,
բանտի տիրեկտորը ինձ մերեց. աշխատում էի կամավոր հիմունքով շրջանում. ես որ ոչ մի վատ
զգացում չ'ունեյի գործադրական օրգանների նկատմամբ, համարում եմ որ դա ավելորդ մի ստի
սխալ եր: Այդպեսով մորս այլեվս չտեսա… Մայրս Լենինական փոխադրվել էր, ու Լենինականից
Երեվան, քաղաքական բանտում,1940-1941թ.թ. Եղբայրս իր կնոջ հետ տեսակցություն ունեցել
էին: Բանտի Պետը մորս հարցին, «երբ իմ հերթը կգա իր թոռնիկի նման պրոպուսկ ունենալ», «մի
օր էլ ձեռ հերթը կգա» պատասխանել էր բանտապետը: Դա էլ եղբորս վերջի տեսակցությունն
էր: Նամակագրական կապը որ 1937-1939թ.թ. պարզ բերետաչիների միջոցով հաստատվեց, երբեմն
մի ստորագրություն, մի քանի տող. կարոտ հագեցնել հանգամանք ուներ: 1939-1940թթ հաճախակի
բացիկներ ստացել ենք: 1940-41թթ պակասեցին, 1941-42թթ դադարեցին, Պետք ե ենթադրել որ
մահը տեղի ունեցավ այդ թվականներին: Ըստ Պաշտոնական տվյալների, մայրս Երևանից ուղարկվել
է Բաքու, Բաքվից Քարաքանդա, բայց այդ տեղ չի հասել: Անհարթ կատեգորյայում է: Ժող-Դատարանը
որոշում հանեց իր մահվան համար: Զաքսը թվեարկեց 1937թ. մահացած: Կուզենայի որ աճյունը
բերված եղած լիներ մեր Պանթեոնում. Սիրել էր իր հայրենիքը, իր Հայրենակիցներին. Դա եղած
կլիներ իրեն շատ հարազատ վերջնական օրան,«Արարատի ստորոտում» ինչպես սիրելիս էր ասել:
Գալով Հ.Կ.Պ.Կենտկոմի դիմումներին որոնք առաջացրին մորս վերականգնումը, դա մեր ժամանակների
հերոսություններից եվս մեկն ե, երբ գիտենք ինչպիսի էգեմոնիա ստացել էր Ներքին Գործերի
Մինիստրությունը դեռ եվս ոչ հեռավոր տարիներում: Հպարտ եմ որ մորս ուժգին կամքով Սով.
Մ. եկած եմ ու մնացած 1933թ.,ու ամուսնացած նաև իր ուժգին կամքի շնորհիվ. ամուսինս հպարտ
անդամ պատկանում էր (զոհված 1941թ. հայրենական պատերազմում) այն կազմակերպության որի
ծոցից բարձրացավ մորս փրկարար ձեռքը:
No comments:
Post a Comment