Pages

"Literature is not an ornament, a pleasant pastime, a pretty flower. Literature is a weapon to struggle against injustice."
“Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը։“

Podcast sur France Culture

Saturday, April 24, 2021

Նամակ Գեղուհի Հովհաննիսյանին (1915)

 1915, Ֆիլիպե Եդիրնե


Սիրելի Գեղուկս,


    Երեկ քառտով մը իմացուցած էի Տիգրանին, թե վերջապես հաջողեցա ազատիլ: Պոլսո մեջ հայերուն կացությունը սոսկալի դարձած է բառին իսկական ըմբռնումով. ամեն օր 30-40 ձերբակալություններ տեղի կունենան ամեն կարգե մարդերե, որոնք երկու օր ոստիկանատունը պահելե ետքը կաքսորին անծանոթ տեղեր և որոնց մասին ուղղակի ոևէ լուր չըլլալե զատ, անուղղակի շատ գեշ լուրեր կան. իմ մասիս կացությունը անտանելի դարձած էր. անշուշտ, երբ հիվանդության խոսք կընեի, կը հասկանայիք, որ ձերբակալման վախ ըսել կուզեմ. երկար պիտի ըլլար ձեզ նկարագրել, թե ինչ սոսկումներե անցանք. խեղճ մայրիկս երեք ամիսե ի վեր ամեն օր սուքի մեջ էր ինծի համար արդեն երեք ամիսե ի վեր փախստական վիճակի մեջ էի և գաղտնի տուն կուգայի երբեմն. քաշածնիս միայն տերը գիտե. վերջապես հանդգնությունը, ճարպկությունը և պաղարության հրաշքով մը հաջողեցա ինքզինքս ազատել. կերևակայես երջանկությունս երբ սահմանագլուխը անցա. ինչ հաղթանակ. միայն, թե որքան ավելի կատարյալ պիտի ըլլար երջանկությունս, եթե մանչս և մայրիկս միասին ըլլային. անոնց բաղդը չուզեցի ինծի կապել այն պարզ պատճառին համար, որ մինչև սահմանագլուխ հարյուրին իննսուն հավանական էր, որ ձերբակալվեի և անունք ալ հետս trainés պիտի ըլլային. վերջապես ամեն բան կարգադրեցի դրամական և այլն տեսակետով, որ անոնք ալ ինձմե անմիջապես ետքը ճամբա ելլեն, նույնիսկ հույս ունեմ, որ վաղը առավոտ հոս կը ժամանեն. եթե ոևէ արգելք ըլլա մեկ երկու օր կուշանան առ առավելն. հակառակ ունեցած վստահությանս` սիրտս դողի մեջ է, և մայրս ու Հրանտս ձեռքս անցնելու են, որ կատարելապես հանգստացած զգամ ինքզինքս: Անմիջապես ձեզ ալ կը գրեմ: Չեք կրնար երևակայել, թե ինչ հոգեկան վիճակներե անցած եմ. մոտավորապես տասը օրե ի վեր ոչ բան կրցա ուտել, ոչ քնանալ. ասոր-անոր տունը, հոս պահվըտելով, հոն ծածկվելով հոգիս ելած է. վերջապես օր մը անձամբ կը խոսիմ. սա չափը ըսեմ, որ Սոֆիիս պատկերը, որ վերջին օրերը ղրկած էիք զիս, փրկեց շատ critique պահու մը. երբ հարցուցին թե ինչու մեկնիլ կուզեմ. ըսի, թե պիտի երթամ աղջիկս առնեմ Ֆիլիպեեն և վերադառնամ, պետք է հաստատես, թե աղջիկ ունիս, պատասխանեցին. ինչպես կրնայի` առանց իմ ով ըլլալս հայտնելու, հանկարծ ներշնչում մը ունեցա. այդ պատկերը, որ պայուսակիս մեջ կը պահեի, հանել ցուցնելու. ինծի նայեցավ, պատկերին նայեցավ և կերևա, թե նմանություն գտավ ու գործը վերջացավ. վերջապես փուշերու վրայե քալելով է, որ հաջողեցա այդ անիծված երկրեն դուրս ելնել. աստված ամենքն ալ ազատե. ինչ հուզումով տեսա առաջին անգամ պուլկարները. կեցցե Պուլկարիա...նամակ կրնանք ղրկել առ այժմ հետևյալ հասցեին. Bulgaria Philippole...

    Մայրիկս գալեն ետքը դիտավորություն ունիմ Սոֆիա երթալու և ավելի ուշ դեպի Զվիցարիա. մեյ մը գան անոնք և հետո կը գրեմ ձեզի ընելիքներուս մասին. գլխավոր ծրագիրս այն է` այլևս ամենքս ալ միանանք և այլևս երբեք իրարմե չի բաժնվինք. մեյ մը երկու զավակներս միասին քովս ունենամ ուրիշ բան չեմ ուզեր: Մաթիլտին հասցեն երևակայե որ մոռցեր եմ. գլուխս խելք մնացած է որ. շուները ասանկ ճամբորդություն չընեն. բայց այս նամակս ամենուդ համար է, որ կը գրեմ կոր. Մաթիլտը, Սոֆիս, Ռընես համբուրե իմ կողմես. Տիգրանին և Քոկսին շատ շատ բարևներ. նամակնիդ մի ուշացնեք. անգամ մը որ սիրտս հանգստանա. կարծեմ թե գործերս լավ ընթացք պիտի ունենան. ջերմապես կը հուսամ, թե ձեզի ալ քիչ շատ պիտի կրնամ օգնել. ընկերները շատ լավ կը վարվին հետս և ամեն ջանք կընեն, որ բանի մը կարոտ չը մնամ:

    Մաթիլտը, Սոֆին և Տիգրանն ալ թող գրեն. թող կարճ ըլլա, հոգ չէ. բայց իրարու սպասելով մի ուշացրեք նամակնիդ. Պոլիս մորաքույրներս, Աղունին և տղաքը առողջ վիճակի մեջ ձգեցի, բայց ամենքն ալ հուզված են և մեկ օրեն մյուսը չեն գիտեր, թե ինչ կը պատահի. ամեն պարագային իմ մեկնելովս մեծ հոգ մը վերացավ վրաներնուն: 

Զապել     


(Զապել Եսայան, Նամակներ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Երևանի Համալսարանի Հրատարակչություն, 1977)

Saturday, February 13, 2021

Նամակ Օշականին

ԶապԷլ Եսայեանի 1935-ին գրուած նամակը, ուղղուած Յակոբ Օշականին, Երևանէն:
(Տպուած 2004-ին - Հորիզոն գրական հաւելուած:)














Sunday, April 28, 2019

Իմ Մայրիկը (Մաս III)

Չնայած սաստիկ զբաղվածությանը հասարակական կյանքում, Զ.Եսայանը չէր թուլացնում աշխատանքը գրական ասպարեզում: Այդ ժամանակ էր, որ գրեց «Կրակե շապիկը», որին ինձ հաղորդակից էր դարձնում՝ ոգևորված կարդալով որոշ հատվածներ: Դա նախապատրաստումն էր ավելի մեծ կտավների, որ ստեղծելու էր Կ.Պոլիսի կյանքից՝ «Սիլիհտարի պարտեզները», «Բարպա Խաչիկ»:



Saturday, April 6, 2019

Իմ Մայրիկը (Մաս II)

Դեռ Սուեզում էինք, երբ իմացանք,որ զինադադար է կնքված: Ավարտվել էր առաջին համաշխարհային պատերազմը:

Սուեզից գնացքով մեկնեցինք Կահիրե, որտեղ ապրում էր հորս ազգականուհին՝Հայկանուշը: Նրա ամուսինը՝Կարո Պալյանը, քաղաքի անվանի ճարտարապետներից էր: Նրանց որդին՝ Հրազդանը, նույնպես ճարտարապետ դարձավ:

Կահիրեում սպասում էինք միջերկրածովյան նավագնացության վերականգնմանը: Առաջին մարդատար նավով Ալեքսանդրիայից մեկնեցինք դեպի Մարսել: Չնայած պատերազմական գործողությունների ավարտին, ծովում դեռ մնացել էին կորած լողացող ականներ, որոնք կարող էին վտանգ սպառնալ նավին: Այդ պատճառով նավի վրա զինվորական կարգապահություն էր տիրում: Ուղևորներն ապահովված էին փրկության գոտիներով և կցված փրկամակույկներին, մեր նավակն ուներ 5 համարը: Ցերեկը կամ գիշերը հաճախ հայտարարվում էր տագնապ. ուղևորները, փրկության գոտիները հագած, վազում էին դեպի իրենց կցված փրկամակույկները: Նրանց մեջ առաջինը նստում էին կանայք, երեխաները, ծերունիները : Երբ բոլորը տեղավորվումէին (դրա համար տրվում էր որոշակի ժամանակ), փրկամակույկներն իջեցնում էին ծով և թիավարելով հեռացնում էին նավից: Հնչում էր ավարտի ազդանշանը: Նորից բարձրանում էինք նավ: Այդ գործողությունն ինձ շատ էր զվարճացնում, բայց մայրիկիս՝ոչ այնքան: Նա տառապում էր ծովային հիվանդությամբ, չնայած, որ կյանքում ծովով շատ էր ճանապարհորդել:

Sunday, March 17, 2019

Իմ Մայրիկը (մաս I)

Հրանտ և Զապէլ, 1934
Մայրս սիրում էր պատմել իր ծննդավայրի՝ Կ.Պոլսի ասիական մասում գտնվող թաղամասի՝ Սկյուտարի և իր մանկության օրերի արարքների մասին: Դրանք զուտ երեխայական խաղեր չէին. նրանց մեջ արդեն ուրվագծվում էր ապագա գրողի էությունը՝ բողոքն անարդարությունների դեմ, վառ երևակայությունը, հեգնանքը կյանքի արատավոր երևույթների նկատմամբ:

Նա հաճախ հիշում էր մտերիմ բարեկամ, բանասեր, բժիշկ Թորգոմյանին, որը նրան պատկերանում էր որպես մի առասպելական անձնավորություն: Հմուտ մասնագետ էր. գիտնական (գրել է հայ բժշկության պատմությունը). միաժամանակ չափազանց բարի մարդ: Բժշկի միակ թերությունն այն էր , որ շատ էր հուզվում, երբ հիվանդի դրությունը ծանրանում էր: Տեսնելով նրա արցունքները. տնեցիներն իրենք էին նրան մխիթարում՝«բժիշկ, հոգ մի ընեք, կլավանա»:

Հայրս՝ նկարիչ Տիգրան Եսայանը. ծնվել է 1874 թվականին Կ. Պոլսում. Օրթագյուղ թաղամասում . վախճանվել է 1927 թվականին Փարիզում: Միջնակարգ կրթությունը ստացել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանում, մասնագիտականը՝ Ստամբուլի, ապա Փարիզի գեղարվեստից վարժարաններում. ինչպես նաև Փարիզի Ժուլիանի ակադեմիայում՝ նկարչության գծով: Ստեղծագործել է Կ. Պոլսում և Փարիզում:

Sunday, January 27, 2019

ՍՈՖԻ ԵՍԱՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ


Մորս Զաբել Եսայանի վերջին տարիները, 1937-1942 ? թթ․

Հիմք եմ վերձնում Հ․ Ս․Գ․ 4րդ համագումարում Ընկ․ Էդ․ Թոփչյանի ճառը, ՛՛ Վերջին տարիների ընթացքում Հ․Կ․Պ․ Կենտկոմի ակտիվ միջամտության շնորհիվ ․․․ ։ Վերականգնվեցին ոչ միայն․․․, այլև Սովետահայ գրականության վարպետների Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Զ․ Եսայանի և ուրիշների ստեղծագործությունները , մորս վերջի մասին գրելու համար ։
Ոչ ինքը, ոչ մենք այրունակիցներս զավակները Սոֆի Եսայան, Հրանդ Եսայան ոչ էլ ընտանեկան պարագաները ամուսինս Սարիբեկ Գեվորգյան, Բերկրուհի Եսայան, շահագրգրված մորս վերականգնամ, չգիտեցանք որ մայրս հավերժ ջնջվել էր մի անողոք բախտով ․․․


Ոչինչ չէր թվում սպառնալ մորս եղելության նախորդող շաբաթներին։ Ավարտել էր իր վեպը Պարպա  Խաչիկը, որը էր մի ամբողջ կյանքի հասունացած փորձի արտացոլումը, գրել էր հոգնելով, նյութի հետ մարտնչելով։ Երբ ձեռագիրը հանձնեց ՊետՀրատ 22ի հունիսին , նոյն երեկոյան չնայած մի սաստիկ փոթորկալի  քամու, որը ցնցում էր Աբովյան 62ի  բնակարանի ծավալուն լուսամուտների ապակիները, և էլեկտրական լույսերի մի անջատման, մայրս  մոմի լույսի տակ, իր աշխատատեղում, թեթեվ մի  գրիչով գրումէր։ Մի պահ դադարելով  և ժպտալով ինձ ասեց "սպասե" ու ընթերցեց Պ․ Դուրյանի վիպական կենսագրության առաջի գլուխը։ Սենյակը լցվեց գարունով ,իսկյուտարյան արեվով ու ծաղկած ծառերի բուրմունքով։ Հիշում եմ որ նկարագրել էր Պ, Դուրյանի շիրմի   վրա ծաղկող դառն նշենու ծառը։ 1920թ, ինձ տարել էր այցելել այդ շիրիմը։ Ինչպես քիչ է պատահում Պ․Դուրյանի անցքը աշխարհում թողել է վերանորոգող, երիտասարդնող մի հետք, մշտնջանական գարնան  մի  երկինք․․․

Saturday, June 9, 2018

Զապէլ Եսայեանի «Արգելքը»



Հոս կ’ուզենք անդրադառնալ «Արգելքը» խորագրեալ այն գործին, որ 1922 թուականին, սաղմնային ձեւի մը ներքեւ, Եսայեան կը հրատարակէ Վիեննա եւ ապա Պերլին տպուող «Արեգ»ին մէջ։ Այս աոաջին մակարդակին, վէպը կը կրէ «Հանգրուանը» խորագիրը :
«Արգելքը», քիչ ծանօթ եւ քիչ կարդացուած, հոգեբանական պատկերումն է հետաքրքրական ու կենդանի կին տիպարի մը՝ Սաթիկին։ Վէպը Սաթիկի հոգեկանի փոփոխման պատմութիւնն է առաւել։ Եսայեան Սաթիկի գիւտը կ’ընէր իր իսկ հոգիին ամէնէն գաղտնի ծալքերէն ներս։ Եւ սէրը, կրկին, կը թուի ըլլալ հեղինակի վիպական կառոյց-միջավայրին սկզբնատարրը, հէնքը։ Սէրը, անընդհատ ընկալուող իբր գերագոյնը արժէքներէն, բա¬րոյականներուն ամէնէն ցանկալին ու գեղեցիկն է, որուն կը ձգտի ոեւէ ապրող, շնչող էակ։
«Արգելքը» կը պատմէ Սաթիկի սէրերը։ Զուգահեռաբար, եւ ըստ մեր անձնական ընկալման անիկա կը գծէ վիպական կարելի ստեզծագործութեան մը ուղին, Եսայանի համաձայն եւ եսայեանական շեշտ հասկացողութեամբ։ Սաթիկ (թէ՞ Եսայեան Զապէլ), իր իսկ պատմումով, կ՛ապրի հոգե-բնազանցական յեղաշրջում մը։ Հերոսուհին, 228 վիպային էջերու ընթացքին, ցասումի եւ երջանկութեան խառն ու զօրաւոր զգացմամբ մը, պիտի՛ յամառօրէն փնտռէ, իր ընդերքէն ու նաեւ դուրսի իրականութենէն գողնայ, խլէ, ստանձնէ՛ իր անհատականութիւնը, պատկե՛րը։

Միաժամանակ, Սաթիկ չի կրնար ապրիլ սէրը ու չվերադառնալ իր գոյութեան այն բացառիկ եզրին, որ է ըլլալ կին-գրող Զապէլ Եսայեանի բազմազան ու հարուստ պատկերի մէկ ցանկացուած, իրաւ, խօսուն կարե­լիության նոյնքան բացառիկ արտայայտութիւնը, ձեւը։

Saturday, January 27, 2018

Կնոջ Մը Կեանքը

(Զապէլ Եսաեանի գրական ժառանգութեան ընդմէջէն )

Զ․ Եսայեանը մեր միակ գրագիտուհին է, որուն գործերուն մէջ տիրականը իր անձն է։ Որոնող եւ խորապէս տպաւորող մտքի տէր, իր գրական նախափորձերէն մինչեւ ամէնէն արժէքաւոր վիպակները՝ ան տեւաբար կը կատարէ փնտռտուքը իր եսին, փնտռտուքը երջանկութեան, որ զինք պիտի լիացնե ու որուն աղբիւրները իրմէ կը բխին։ Շատ կանուխէն զգացած է զօրութիւնը իր ներքին ուժերուն, լուռ եւ ինքնամփոփ՝ ականջ տուած է իր սրտի ձայնին ու արտայայտած է իր հոգեկան աշխարհը յորդ զգայութեամբ։ Իր գրութիւնները յաւերժօրէն կը պահեն կնիքը  իր տպաւորութիւններուն, մտածումներուն, բարդ եւ նուրբ զգացումներուն, յոյզերուն, երազներուն, ապրումներուն։ Իր կարեւոր գործերուն մէջ՝ գլխաւոր հերոսները միշտ առանձին ու ներամփոփ են, սակայն անոնք իրենց առանձնութիւնը կը լեցնեն իրենց հոգեկան հարուստ աշխարհին մտերմութեամբ։ Արդէն իր «Հոգիս աքսորեալ» վիպակին մէջ՝ Զ․ Եսայեան կը հաստատէ, թե իր գործերը «յիշողութեամբ ապորւմներու արտացոլումն են ․․․ առանց ինձ մեռեալ են անոնք» , իսկ «Վերջին բաժակը»ին մէջ կ՛ըսէ․ «Ես իմ սիրտս կ՛ուզեմ արտայայտել»։
Այս է ահաւասիկ Զ․ Եսայեանի գործին իւրայատուկ դրոշմը․ զեռուն սիրտ ունեցող, զօրեղ կենունակութեան տէր այս կինը կեանքի մէջ յաճախ ինքզինք բռնուած կը գտնէր զգայնութիւններու ցաւագին ցանցի մը մէջ ու կը զգար, որ ինքզինք արտայայտելը հոգեկան հրամայական պահանջ էր։ Վաւերական արժէքը իր գործին ՝ իր խուզարկու աչքերուն ներքին հայեցողութիւնն է, իր եսին անվերապահ արտայայտութիւնը իր բազմապիսի երեսներով։ Ահա այսպէա, Զ․ Եսայեանի անձն ու գործը նոյնացած են ու այդ գործին ուսումնասիրութիւնը մեղի կը ներկայացնէ կնոջ մը կեանքը, ապրւած մեր նորագոյն պատմութեան ամէնէն եղերական շրջանին։

Saturday, June 3, 2017

Les Mains

Comment vous raconter le fait, Monsieur le Docteur…Pourrai-je seulement commencer ? Je ne me souviens plus de rien, - si ce n’est de la prenante et meurtrière lourdeur de « ces Mains » sur mes épaules.
J’étais si jeune et insouciant, vraiment, à l’époque !
Je vous dis, oui : j’étais jeune, j’étais gai, avec une âpre envie de me laisser aller à la vie… Je ne pesais pas lourd sur la terre. Je prenais si peu de place, je me contentais de si peu, que je ne comprends pas pourquoi j’ai été si ardemment poursuivi du malheur…Mais, après tout, n’est-ce pas, vous ne me demandez pas l’histoire de mes belles années qui vous importent peu, et ce sont les mauvaises qui vous intéressent.
Je vous dis, je ne me rappelle pas le commencement… Comment me le rappellerais-je d’ailleurs ? puisque la Chose me semble avoir toujours existé et se reculer infiniment. Enfin, dès ma toute première enfance j’ai eu cette sensation, cette vague et inquiétante sensation de quelque subite « lourdeur » sur mes épaules. Je vous ai dit, j’étais gai et insouciant, mais quand cela me prenait, d’un coup, sans m’avertir, je me courbais sous le poids, et un long, un long frisson parcourait tout mon être ! Et puis je secouais les épaules, comme pour m’en décharger, et je ne m’en occupais pas davantage… Quelquefois mes camarades me demandaient :

Saturday, December 27, 2014

Mon Enfant

(poème écrit et traduit par Yesayan, publié dans "Ecrits pour l'Art", 1905)

Après les crises de douleurs qui me ravagent au dedans de moi-même, me griffent la figure et frottent autour de mes yeux le noir de la souffrance, - Lorsque lasse, je sens encore leur morsure sous ma peau, et leur frisson dans mes veines, je Le vois qui me sourit.
Il ne me sourit qu'en ces heures-là. Il ne se révèle à moi que lorsqu'un mal intolérable me tord.
Avant d'avoir connu la douleur, je ne Le connaissais pas. Je ne sais quel jour il est né, mais à présent son existence m'enveloppe. Je Le sens parfois en moi, mais le plus souvent, je Le sais au loin, très loin...
Je Le connais d'une façon indécise. Dans mon cerveau engourdi par les longues insomnies, ses yeux n'ont laissé qu'une image vague, qui se prolonge...
Il a des cheveux en nuage, des yeux comme des étoiles, et les contours de sa figure s'estompes sur du vide...
Je connais plutôt ses sourires que sa figure. Je les sens dans l'air, et les vois en fermant les yeux, avec une ivre volupté. Je connais ses regards plutôt que ses yeux: je l'aspire par mes paupières. Je connais ses chuchotements, qui embaument comme de l'encens et me grisent, et jusqu'à ses gestes, que je perçois à la suite des grandes affres. Et la sensation de ses petits bras autour de mon cou, m'affole!...
Il est mon Enfant existant quelque part, au loin, né de ma souffrance et qui se nourrit de ma douleur.
Je suis heureuse de supporter ces anxiétés et ces maux puisque c'est par eux qu'il m'arrive. Je dois chaque fois traverser un océan d'émotion, pour Le retrouver sur l'autre rive. Je dois boire tout un horizon de sang et dessécher le soleil, pour Le retrouver dans la nuit suprême. Après les tortures de la journée, je dois sentir ma vie brûler et se consumer dans les fièvres pour que je puisse un tout petit peu l'approcher!
Il ne m'aime pas peut-être...Moi je suis son esclave.
Un jour cependant, je Le rejoindrai pour toujours: ainsi me l'on prédit les nuits, encensées par sa présence, mélodieuses de son murmure.


Tuesday, September 2, 2014

Ինքնակենսագրական բնույթի էջեր

Այդ շրջանին ատելութիւն զգացումը ուժեղ էր իմ մէջ, ամէն տեղ և ամէնուն մէջ կը տեսնէի հակասութիւններ, աններդաշնակութիւն խոսքի և գործի մէջ և խորապէս կը տառապէի. […] Յովհ. Շ. «Հայրենիք» -ի մէջ կը պաշտպանէր կնոջ ազատութիւնը և մտերմական խոսակցութեան մէջ աղջկայ մը համար կ՝ըսէր թէ պատշաճութեան զգացում չունի, որովհետեւ օր մը գործի համար մինակը եկեր էր խմբագրատուն: Թերթի մէջ որ լիպերալներու օրկանը կը համարվէր, կը գրէին ապահարզանի իրավունքների մասին ռազմաշունջ հոդվածներ և միւս կողմանէ կը բամբասէին կիներու մասին որ այրի հազիվ՝ հետո կրկին ամուսնացեր էին կամ տեսնուէր էին այրի մը հետ. Սիպիլ՝ իրենց թանկաքին աշխատակցուհին էր, բայց չէին վարաներ իր բարքերը քննադատելու ամենախիստ որակումներով. Նոյնիսկ ծաղրով, որովհետեւ դժբախտ ամուսնութենէ մը հետո՝ երբ ամուսինը, Անկարա էր իր գործով, ինքը Պոլսոյ մէջ սիրային բարեկամութիւն կը մշակէր արդեն Հրանտ Ասատուրի հետ:

Այս Բոլորը և շատ ուրիշ բաներ ինծ կը մղէին ըմբոստութեան և կը մտածէի որ եթէ կարենաի պատկերացնել այդ հակասութիւնները, դիմակազերծ ընել մարդիկը շատ օգտակար գործ կատարած կ՝ըլլայի. Այնք­ան պիտի ուզէի որ վերջապէս գտնէի մարդիկ որոնց գործը և կեանքը համապատասխան ըլլար իրենց գեղեցիկ խօսքերուն: Ահա թէ ինչու, իմ ներքին իսկ բխող պատճառներով խորապէս համոզուած էի որ գրականութիւնը պերճանք մը չէ: 

- Զապել Եսայան, Ինքնակենսագրական բնույթի էջեր:

Saturday, August 30, 2014

Passport from the first Armenian Republic 1919

From Zabel Yesayan Archives at the Charents Museum of Art and Literature, Yerevan, Armenia  


(non-official translation)
Armenian Republic
Delegation at the Paris Peace Conference
# 599

Vouillemont hotel
15 Boissy d'Anglas

Paris, 15 September 1919

Passport

In the name of the Government of the Armenian Republic, we, the undersigned, President of the Armenian Republic delegation at the Peace Conference, have issued this passport to Madam Zabel Essayan, of Armenian nationality, and who is traveling to England, accompanied by her daughter Sophie,  age 18 and returning to Paris.
We urge the civil and military authorities of our friends and allied forces to assist Madam Essayan during her journey.
For this purpose we have issued this present passport to her, signed and with the seal of the Delegation in Paris, on the fifteenth of september  1919.

President of Delegation of the Armenian Republic at the Paris Peace Conference
A. Aharonian



Saturday, April 5, 2014

Գրական Քրոնիկ

Մեր աշխարհիկ գրականութիւնը որ գրեթէ միշտ ազդուած է ֆրանսական մատենագրութենէն, ի՞նչ չափով արդեօք հետեւած է Զօլաի և իրմէ ետքը եկող վարպետներուն: Կը տեսնենք թէ մեզմէ անոնք որ առիթը ունեցած են հետեւելու դարավերջի գրական յեղաշրջումներուն, կրցած են արտադրել ինքնուրույն և անկաշկանդ գրականութիւն մը` իրականութեամբ տրոփուն: Ընդհակարակը, տարտամ մտքերն են որ հետզհետէ օտարացած են մեր արեւոտ ու կեանքով զեղուն բարքերէն և առաջ բերած են անհարազատ ու կեղծ գրականութիւն մը ուրկէ խորապէս ազդուած են նաեւ մեր ընտանեկան սովորութիւնները, մեր ընկերային բարքերը ևն.:
Հետեւելով հանդերձ մեզմէ դուրս և մեզմէ ուժով գեղարուեստական և գրական զանազան շարժումներուն, կրնայինք` փոխանակ անկարեւոր և տժգոյն գրականութիւն մը կազմելու` մեր ուրոյն ջանքը և ինքնատիպ աշխատութիւնը բերել գրական ընդհանուր յառաջդիմութեան: - Զ. Ե.

Մասիս Թերթ, 1903.


Friday, February 21, 2014

Yesayan, Ghil et Écrits pour l'Art

Zabel Yesayan et René Ghil
Dans ses lettres rédigées pendant ses années étudiantes à Paris, Zabel Yesayan mentionne souvent le poète Français scientifique René Ghil. Avec d'autres écrivains et poètes Français, Yesayan faisait partie du noyau de la deuxième série de la revue, Écrits pour l'Art, dirigée par Ghil de 1887 à 1892. Elle y contribuait régulièrement avec ses poèmes et récits.


Jean-Pierre Bobillot, De la Poésie-scientifique et autres écrits 



Monday, February 3, 2014

Reminiscences of Zabel Yessayan

She was not sixty at the time. Rather plump, with a serene expression on her face. Notwithstanding her age, her eyes at times were animated by fiery sparks. She had dark hair, full lips, a proud mien. At first glance she reminded one of Chloe in Uncle Tom’s Cabin, yet there was something majestic about her appearance – her movements, her stance, her speech.
“There aren’t too many of you in the audience. Is anyone absent? The entire class is present then. I shall ask you to make an effort to attend all my lectures – provided of course you are not bored. If you are bored you may feel free not to come. I have always believed that one should avoid the use of coercion in these matters, because coercion offends the soul.”
Never before had we been exposed to such reasoning. We were overjoyed, but in time we came to realize that this gift of freedom bound us to her more effectively than any other authoritarian regulation, and notwithstanding the sincerity of her words, I don’t recall a single instance of absenteeism.
She went on to speak and we grew very fond of her. We just loved her.
[…]
During intervals, whenever we spied an open door, we would peer in curiously to catch our professors in their unofficial capacity. Zabel Yessayan would be seated at the podium smoking. That too was a novelty for us. In those years we were not yet accustomed to seeing women smoking. But we were so much under her spell that whatever she did seemed to us correct and beautiful.
Once or twice I met her at the writers’ home. On one of these occasions we even had a short talk about Mkrtitch Armen’s Heghnar Fountain concerning which there was some controversy in the press at that time. Yessayan took part in these discussions defending the author against his critics.
At the writers’ home, Someone, I can’t recall who, asked Yessayan how she could suffer the inconveniences of Yerevan after the comforts of Paris. The expression on her face darkened as she delivered the following reply:
“These inconveniences are meaningless in my eyes because I take an active part in building the future of our country. Does that answer your question?”

(Excerpts from the memoirs of Zabel Yessayan’s student, Rouben Zaryan at the Yerevan State University from 1936, first published in Armenian in 1978. – Translated by Ara Baliozian, 1982)